Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Հայ ժողովրդի ողբերգությունը դարձավ նաև համաշխարհային գրականության անշրջելի էջերից մեկը»

«Հայ ժողովրդի ողբերգությունը  դարձավ նաև համաշխարհային  գրականության անշրջելի էջերից մեկը»
10.04.2015 | 00:08

«Մեր գրողը միշտ եղել է իր ժողովրդի կողքին: Հայ գրողը եղել է Հայ դատի պաշտպանը: Երբեմն մենք ազգային ցավը վերագրում ենք արևմտահայ գրողներին, որոնցից շատերը եղեռնի զոհ դարձան, բայց այս ցավը համազգային է»,- «Իրատես de facto» ակումբում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, նշելով, որ հայ ժողովրդի ողբերգությունը դարձավ նաև համաշխարհային գրականության անշրջելի էջերից մեկը: Այս մտայնությունը խորացավ ու արտահայտվեց անգամ թուրք գրողների ստեղծագործության մեջ: Անունների շարքը, գրականագետի բնորոշմամբ, անսահման է: Եվ դեռ շատ է գրվելու այս մասին: «Կա՞ն գրողներ, որոնց ցեղասպանությանը նվիրված գործերը կարող են համաշխարհային հնչողություն ձեռք բերել» հարցը տարօրինակ համարեց. «Հովհաննես Թումանյան, Չարենց, Ֆրանց Վերֆել, Էդգար Հիլզենրաթ… բոլորն էլ նշանավոր դեմքեր են: Այլ հարց է, որ մեր գրողներից շատերը համաշխարհային ճանաչում չունեն՝ ոչ իրենց տաղանդի բերումով. մեր ժողովրդի տեղն աշխարհում կորած է, գրողն էլ հնչողություն չունի»:
«Թուրք հրատարակիչները հետաքրքրվել են եղեռնազոհ գրողների գործերով, անգամ առաջարկ է եղել ներկայացնելու նրանց մեկ ընդհանուր անթոլոգիայով: Ինչո՞վ եք բացատրում այդ հետաքրքրությունը». ի պատասխան մեր այս հարցին՝ Դավիթ Գասպարյանն ասաց, որ Թուրքիայում կա մի քանի Թուրքիա. «Կա եղեռնախում, արնախում, էրդողանային Թուրքիան, կան վաչկատուն ցեղերից սերվածները՝ բարակ վզով, փոքր գլխով իսկական թուրքերը: Բայց նրանց մեջ էլ կան օրինավոր, ճիշտ մարդիկ, ովքեր ուզում են իրենց պատմությունը ճանաչել: Նման քայլերին, ըստ իս, պետք է ընդառաջել»:
Թարգմանելու, ճանաչելի դարձնելու գործընթացներին գրականագետը դրական է վերաբերվում: «Սա նաև փոխադարձ ճանաչողության ձև է, ցավը մեղմելու տարբերակ,- ասաց նա, ապա նկատեց.- Պոլսում ապրած Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի պես քանի՞ գրող կա: Նրանք պիտի պարծենան նաև, որ այս մարդիկ ապրել են իրենց երկրում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Զրույցը Դավիթ Գասպարյանի հետ՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 29457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ